2021 թվականի աշնանը Արցախում ռուսական ռազմական քաղաքի տարածքում հանդիսավոր պայմաններում բացվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված առաջին ուղղափառ եկեղեցին:
2021 թվականի աշնանը Արցախում ռուսական ռազմական քաղաքի տարածքում հանդիսավոր պայմաններում բացվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված առաջին ուղղափառ եկեղեցին: Սուրբ Ծննդյան եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են բարերար Գագիկ Ծառուկյանը, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։
Եկեղեցու հարակից պուրակում ծառատունկ է կազմակերպվել։ Գագիկ Ծառուկյանը անվանական եղևնի է տնկել ի նշան երախտիքի՝ եղբայրական ռուս ժողովրդին և ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։
Կառուցված և վերականգնված եկեղեցիներ