Կարծիքներ
-
Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում էլ կլինի Հիսուս Քրիստոսի արձանը, քանի որ ամեն առավոտյան բոլորս արթնանալիս արտասանում ենք օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս բառերը: Արձանի կառուցումը նաև բարոյահոգեբանական առումով մեծ դերակատարում է ունենալու:
-
Եթե Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանը կառուցվի այնպես, որ դիմանա 100 տարի եւ ավելի, անշուշտ, կհամարվի լուրջ պատմամշակութային կոթող։ Մի առիթով ես արդեն ասել եմ, որ անկախ մեր հայացքների տարբերությանը ես օրհնում եմ պարոն Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները։ Հայ-առաքելական եկեղեցին հետագայում էլ պատրաստ է համագործակցել պարոն Ծառուկյանի հետ իր համաձայնության դեպքում:
-
Սա ուղղակի հրաշալի գաղափար է: Շատ գեղեցիկ, ինքնատիպ և ընդհանրապես տարածաշրջանում շատ նորարարական գաղափար է և վստահ եմ, որ այն մեծապես նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Վստահ եմ, որ 3 տարի անց այս գեղեցիկ համալիրի բացման արարողությանը մենք նույնպես ներկա կլինենք: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, նա մեծ գործեր է անում իր երկրի ու ժողովրդի համար:
-
Կարծում եմ՝ սա այնպիսի վեհ գաղափար է, որին մասնակից դառնալու և թեկուզ մեկ քար դնելու ցանկություն կունենան բոլորը: Եղել եմ Լիբանանում ու շատ վեհ զգացողություն եմ ստացել Հիսուս Քրիստոսի արձանին այցելելիս: Աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գալիս էին տեսնելու այդ հրաշալիքը: Վստահ եմ, որ Հայաստանում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանը ևս դառնալու է մեր երկրի այցեքարտերից մեկը: