loading

Կարմրավոր մատուռ

13-րդ դար
Կարմրավոր մատուռ
ՀՀ, Կոտայք, Առինջ
Շարունակելով հայրենի Առինջի եկեղեցաշինությունը՝ Ծառուկյան ընտանիքը ստանձնել է նաև համայնքի հյուսիսում գտնվող Կարմրավոր մատուռի ամբողջական վերականգնումը:

Շարունակելով հայրենի Առինջի եկեղեցաշինությունը՝ Ծառուկյան ընտանիքը ստանձնել է նաև համայնքի հյուսիսում գտնվող Կարմրավոր մատուռի ամբողջական վերականգնումը: Մատուռն Առինջի ամենահին հուշահամալիրներից է և թվագրվում է 13-րդ դարով: Այն կառուցված է տեղական բազմերանգ սրբատաշ տուֆից և շրջապատված է միջնադարյան արձանագիր խաչքարերով և տապանաքարերով: Ասում են՝ Կարմրավորն Առինջի անձնագիրն է, որն ուրույն նշանակությունն ունի համայնքի տարեգրության մեջ: Մինչև վերակառուցումը մատուռը գտնվում էր կիսաքանդ վիճակում և ամբողջությամբ թաղված էր քարերի ու մացառների մեջ: Ծառուկյան ընտանիքի շնորհիվ հաջողվել է ոչ միայն բարձրացնել Կարմրավորի խոնարհված գլուխն ու շունչ տալ նրա անկենդան քարերին, այլև փրկել հազարամյակների բովով անցած մատուռն ու փոխանցել սերունդներին` որպես հոգևոր ժառանգություն: