loading
Բարեգործական հիմնադրամ

Բարեգործական հիմնադրամ

Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման հեղինակը բարերար Գագիկ Ծառուկյանն է: Գագիկ Ծառուկյանի և Ծառուկյան ընտանիքի բարեգործական ծրագրեր իրականացնելու ավանդույթը շուրջ 30 տարվա պատմություն ունի:
Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը: Հիմնադրամի սոցիալական նախագծերի ցանկը լայնածավալ է: Դրանք մշակվել են՝ հաշվի առնելով ՀՀ թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի բնակչության տարբեր սոցիալական խավերի կարիքները:

Հիմնական ռազմավարական ուղղությունները

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ

Հիմնադրամն անմիջապես դարձել է իր տեսակի մեջ այն յուրօրինակ ու ամենախոշոր ռեսուրսը Հայաստանում, որը սկսել է իրականացնել մի շարք կարևոր և տևական, հանրապետությունում մինչև այդ երբևէ չիրականացված նախագծեր: