loading

Պատմություն

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային համերաշխության, միասնականության, տուրիզմի զարգացման, տնտեսությանը նոր զարկ տալու և Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու գաղափարը:
2022 թ. հունվարի 14

Բարերար Գագիկ Ծառուկյանն ազդարարել է բացառիկ մեգանախագծի մեկնարկի մասին, այն է՝ Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում պետք է վեր հառնի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը:

Բարերարը հայտարարել է, որ միայն քանդակը պետք է լինի 33 մետր, իսկ ընդհանուր համալիրը պատվանդանով հանդերձ կարող է հասնել մինչև 80 մետրի:

Գագիկ Ծառուկյանի նպատակն է, որ կառուցվող արձանն աշխարհում ամենահզորն ու անկրկնելին լինի:

Ժամն է կրկին հավատքով միախմբվելու

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու: Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին

Գագիկ Ծառուկյան
Հայաստան աշխարհի նոր այցեքարտն ու նոր հրաշալիքը

Ծառուկյան ընտանիքի միջոցներով ստեղծվող այս մեգանախագծի շնորհիվ Հայաստանն աշխարհի քարտեզի վրա նոր գույն է ունենալու: Հենց այստեղից է վեր հառնելու Հայաստան աշխարհի նոր այցեքարտն ու նոր հրաշալիքը: