Մրցույթ
Անցկացման փուլերը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ձևավորված հանձնախմբի կազմն առանց բացառության ուսումնասիրել է բոլոր առաջարկները: Հանձնախմբի աշխատանքներին հեռավար մասնակցել են նաև աշխարհի տարբեր երկրներից հանրահայտ մասնագետներ:
Հանձնախումբը 2022 թվականի մարտի սկզբին նամակներ է ուղարկել պետական և ոչ պետական մասնագիտական կառույցներին՝ խորհրդատվություն տրամադրելու նպատակով ներգրավվել մասնագետների: Այդ օրերին հայտնի է դարձել նաև, որ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի վերջնական տարբերակն ընտրվելու է հանրային քվեարկության արդյունքում և հանձնախմբի անդամների ձայների համադրմամբ:
2022 թվականի մարտի 18-ին հանձնախումբն ասուլիս է հրավիրել՝ հայտարարելու Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցույթի առաջին փուլի ավարտի մասին: Ամփոփվել են աշխատանքներն ու հայտնի է դարձել 21 նկարիչ-քանդակագործի անուն: Այդ նկարիչ-քանդակագործների աշխատանքներն այսօր էլ զարդարում են աշխարհի շատ քաղաքներ ու մեծ ճանաչում են վայելում:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գրասենյակը 2022 թվականի մարտի 23-ին հյուրընկալել է այն 21 հեղինակներին, որոնք հաղթահարել են մրցույթի նախավերջին փուլը: Աշխատանքային գրեթե վերջին փուլում Գագիկ Ծառուկյանն առաջարկել է մասնագետներին կատարելագործել իրենց նախագծերն ու ներկայանալ նորովի: Քանդակագործներին տրվել է մեկ ամիս ժամանակ:
Վերջին փուլի ավարտն ազդարարվել է 2022 թվականի ապրիլի 20-ին: Հենց այդ օրն էլ ընտրվել են աշխատանքները և դրվել քվեարկության: