loading

Սուրբ Մարիամ Աստվածածին

21-րդ դար
Սուրբ Մարիամ Աստվածածին
ՀՀ, Կոտայք, Առինջ
Առինջի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին առաջինն էր, որ շունչ առավ Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ։

Առինջի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին առաջինն էր, որ շունչ առավ Ծառուկյան ընտանիքի բարերարությամբ: Եկեղեցին, որ կառուցվել է մոտ 20 տարի առաջ, համայնքում իր առանձնահատուկ դերն ունի: Թվում է՝ Սուրբ կույսը եկեղեցու բարձունքից զորավոր թևերի տակ է առել ամբողջ Առինջն ու իր վրա վերցրել համայնքի բնակիչների պաշտպանությունը: Ծառուկյան ընտանիքը կառույցի տեղն ու դիրքը հենց այնպես չի ընտրել: Եկեղեցու բարձունքից տեսանելի է ամբողջ համայնքը, իսկ ամեն առավոտ հնչող զանգերի ղողանջը լսելի է Առինջի յուրաքանչյուր հատվածում: Սուրբ Մարիամ Աստվածածնի կառուցումից հետո Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ մարզի՝ եկեղեցի չունեցող 17 գյուղերի համար տեղադրվել են խաչքարեր՝ որպես հավատքի ու քրիստոնեական սիրո խորհրդանիշ: