loading

Ստեղծման գործընթացը

Աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենամեծ ու հզոր արձանի կառուցման աշխատանքները մեկնարկվել են 2022 թվականի հուլիսի 9-ին: Պատմական այդ օրը Հատիս լեռան բարձունքում ազդարարվել է համաշխարհային նշանակություն ունեցող այս իրադարձության մեկնարկի մասին:

Կառուցման աշխատանքների մեկնարկը

Աշխարհում Հիսուս Քրիստոսի ամենամեծ ու հզոր արձանի կառուցման աշխատանքները մեկնարկվել են 2022 թվականի հուլիսի 9-ին: Պատմական այդ օրը Հատիս լեռան բարձունքում ազդարարվել է համաշխարհային նշանակություն ունեցող այս իրադարձության մեկնարկի մասին:
Այս իրադարձությունը Հայաստան էր բերել նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների՝ «Եվրոնյուզ», «Վոյաժ օֆ Աֆրիկա», «Էլ կոնֆիդենսիալ»: Կոտայքի մարզի հյուսիս-արևելքում գտնվող Հատիս լեռն ունի 2528 մետր բարձրություն:

Համալիրն իր տեսակով եզակի է լինելու

2022 թվականի հուլիսի 9-ին Գագիկ Ծառուկյանի, ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ստորագրությամբ շինարարության սկիզբն ազդարարող փաստաթղթի կրկնօրինակը բարերարի մոր՝ տիկին Ռոզա Ծառուկյանի ձեռքով տեղադրվում է այն վայրում, որտեղից պետք է սկիզբ առնի Հայաստանի ամենամեծ շինարարական նախագիծը:
Գագիկ Ծառուկյանը նախ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին ներկայացնել է մանրամասները, նշելով, որ համալիրն իր տեսակով եզակի է լինելու, ներառելու է թանգարան, ճոպանուղի, հանգստի գոտիներ, ունենալու է տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Գիշերակացի, սննդի օբյեկտներն ու խանութները լինելու են լեռան ներքևի հատվածում:

Համալիրն իր մեջ ներառելու է

  • Թանգարան Թանգարան
  • Ճոպանուղի Ճոպանուղի
  • Գիշերակացի օբյեկտներ Գիշերակացի օբյեկտներ
  • Խանութներ Խանութներ
  • Սննդի օբյեկտներ Սննդի օբյեկտներ
  • Հանգստի գոտիներ Հանգստի գոտիներ

Աշխատանքը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում

Հատիսի բարձունքից տեսանելի են անգամ հեռավոր համայնքները, Երևան-Սևան մայրուղու մեծ հատվածը: Հատիս լեռան գագաթից գեղեցիկ համայնապատկեր է բացվում: Աշխատանքը նախատեսում է ավարտել 3 տարվա ընթացքում:
Քրիստոսի արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային համերաշխության, հայկական միասնականության, տուրիզմի զարգացման, տնտեսությանը նոր զարկ տալու և մեր երկիրն աշխարհին նորովի ներկայացնելու գաղափարն է: