loading

Սուրբ Հովհաննես

21-րդ դար
Սուրբ Հովհաննես
ՀՀ, Տավուշ, Այրում
Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը, սկսվելով հայրենի ծննդավայրից, ընդլայնել է աշխարհագրությունն ու տարածվել մինչև սահմանամերձ Այրում:

Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը, սկսվելով հայրենի ծննդավայրից, ընդլայնել է աշխարհագրությունն ու տարածվել մինչև սահմանամերձ Այրում: Խոստանալով կյանքի կոչել այրումցու՝ եկեղեցի ունենալու տարիների երազանքը՝ 2007 թվականի գարնանը Գագիկ Ծառուկյանն անձամբ է դրել լեռան բարձունքին կառուցվելիք Սուրբ Հովհաննես եկեղեցու առաջին քարն ու ազդարարել շինարարության մեկնարկը: Ծառուկյան ընտանիքը հետևողական է եղել, որպեսզի եկեղեցին կառուցվի ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և խոստացվել էր, մոտ մեկ ու կես տարվա ամենօրյա աշխատանքից հետո Սուրբ Հովհաննես եկեղեցին բացել է իր դռները համայնքի ամբողջ հավատավոր ժողովրդի առջև: