loading
Աղետի գոտի

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առանձնահատուկ կարևորություն է տալիս աղետի գոտու վերականգնմանն ուղղված ծրագրերին:

Հանրապետության 2-րդ քաղաքի՝ Գյումրու վերածնունդն ու զարգացումը մշտապես եղել և մնում է հիմնադրամի առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը: Անցած տարիների ընթացքում հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ Գյումրիում լուծում են ստացել առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, նոր և բնակության համար միանգամայն պատրաստ մի քանի տասնյակ բնակարաններ է նվիրել տնակներում ապրող բոլոր այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում նոր երեխա է լույս աշխարհ գալու:

Հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակն ու երկրաշարժի արհավիրքը վերապրած գյումրեցիների սոցիալական դժվարին պայմանները՝  միայն 2013-2014 թվականներին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը 105 միլիոն դրամ է հատկացրել ժամանակավոր կացարաններում բնակվող  գյումրեցի ընտանիքներին: Ընդլայնելով Գյումրի քաղաքի զարգացմանն ուղղված աջակցությունը՝ հիմնադրամը 2012 թվականին 10-ը միավոր գյուղտեխնիկա և 10-ը աղբատար մեքենա է նվիրաբերել քաղաքին, որոնք մինչև այսօր էլ մեծ հաջողությամբ ծառայում են ինչպես բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, այնպես էլ քաղաքի բարեկարգմանը: Հիմնադրամի հատկացրած 15 միլիոն դրամի շնորհիվ բարեկարգվել և կանաչապատվել է նաև տասնամյակներ շարունակ անմխիթար  վիճակում գտնվող Գյումրու  Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքը: