loading
Աջակցություն հերոսների ընտանիքներին. Հիշում ենք և խոնարհվում. . .

Հիմնադրամը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում հերոսացած զինվորների ընտանիքների խնդիրները։

Արցախյան պատերազմների հերոսների ընտանիքները մշտապես Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի և անձամբ Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել: Անմահ հերոսների ծնողների ու մյուս հարազատների հետ պարբերական հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հատ առ հատ լսել և հնարավորության դեպքում լուծում է տվել նրանց բոլոր կենցաղային խնդիրներին, հատկացրել ֆինանսական խոշոր աջակցություն: Հերոսների մայրերին, կանանց և քույրերին մարտի 8-ի առթիվ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքներն ու նվերները հասել են անգամ հանրապետության ամենահեռավոր շրջաններ:

«Յուրաքանչյուր հայ պարտավոր է մինչև կյանքի վերջ երախտապարտ լինել բոլոր այն քաջորդիներին, որոնք հանուն մեզ ու հանուն հայրենիքի չխնայեցին ամենաթանկը, որն ունեին»,- այս համոզմունքով է Գագիկ Ծառուկյանը կյանքի կոչում հայրենիքի զինվորի նկատմամբ իր որդեգրած բարեգործական առաքելությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հերոսների երեխաներին տարատեսակ միջոցառումների շրջանակներում ընդգրկելուն։ Այս ամենից զատ ինչպես քաղաքամայր Երևանի տարբեր համայնքներում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում կանգնեցվում են հերոսների հիշատակը հավերջացնող խաչքարեր ու ու հուշակոթողներ։