loading
Սպորտ

Գագիկ Ծառուկյանի համար հայրենական սպորտի զարգացումը մշտապես եղել և մնում է գերակա խնդիր:

2004թ-ից ստանձնելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկը՝ Գագիկ Ծառուկյանը սկսեց արմատական բարեփոխումներ իրականացնել բոլոր ուղղություններով, ինչից անմասն չմնաց նաև բարեգործական հիմնադրամը: Կարճ ժամանակում հիմնանորոգվեցին տասնյակ մարզաբազաներ Երևանում և մարզերում: Հանրապետության ամբողջ տարածքում տարիներ առաջ մեկնարկած մարզադպրոցների վերանորոգման ու վերակառուցման համալիր ծրագիրը լայն թափով շարունակվում է մինչև այսօր:

ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ շարունակվում է արդիականացվել նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Նպատակը մեկն է՝ անել առավելագույնը հայ տաղանդաշատ մարզիկներին բացահայտելու և հայոց եռագույնը միջազգային հեղինակավոր մրցահարթակներում պատվով ծածանելու համար: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ անցկացվող մարզական միջոցառումները բազմաթիվ են: