Ծառուկյան ընտանիքի համար առանձնահատուկ կարևորություն ունի եկեղեցաշինությունը:
Ծառուկյան ընտանիքը, թերևս, իր առաքինի վարքով ու գթասրտությամբ էր, որ արժանացավ Ամենազոր Բարձրյալի բարեհաճությանն ու Նրա օրհնությամբ հայրենիքում սկսեց եկեղեցաշեն գործունեությունը: Ծառուկյան ընտանիքը վերջին 15 տարիների ընթացքում մեր հայրենիքում կառուցել է 7 ու վերակառուցել մոտ երկու տասնյակ եկեղեցի: Գագիկ Ծառուկյանն աջակցել է աշխարհով մեկ սփռված հայկական եկեղեցիներին՝ դրանք կանգուն պահելու և կապը հայկական համայնքների հետ ամուր պահելու համար։