Տեր Միքայել Դոմբուրյան
Ազատան և Ձիթյանքով համայնքների հոգևոր հովիվ, փոխժողովրդապետ

Այս նախաձեռնությունը օգնելու է մեզ, որ մենք վերադառնանք մեր քրիստոնեական հավատքին։ Սա մեզ և մեր ժողովրդին կհիշեցնի, որ մենք պետք է դառնանք Քրիստոսի ճշմարտության ճանապարհը, որ ինքը եկավ և մեզ համար իրեն զոհեց։ Քրիստոսի մոնումենտալ արձանը այդ ամենի հիշեցման միջոց է դառնալու։ Ճիշտ այնպես, ինչպես սրբապատկերներն են, երբ դնում ենք տանը՝ չենք համբուրում, չենք խոնարհվում: Այդպես էլ արձանն է լինելու։ Այն մեզ օգնելու է, որպեսզի ավելի խորանանք ճշմարտության մեջ։ Շատ աղվոր նախաձեռնություն է։ Քրիստոսի ներկայությունը մեր և աշխարհի այլ ժողովուրդներին ցուցադրելու հնարավորություն է ստեղծվելու։ Ինչպե՞ս կարելի է այս ամենին ընդդիմանալ։ Շատ ողջունելի է։ Ես ինքս լիբանանահայ եմ, տեսեք, Բեյրութում կա տեղադրված Մայր Աստվածածնի մեծ արձանը։ Այն բարձունքի վրա է գտնվում և աշխարհի բոլոր երկրներից մարդիկ գալիս են այնտեղ, աղոթքներ են մատուցում։ Կան մեծ թվով զբոսաշրջիկներ։ Ուխտի հատուկ օր կա, այն նշվում է մայիսի 1-ին։ Մարդիկ քայլելով գալիս, կտրում են 10-20 կմ, մինչև որ հասնում են ուխտատեղի։ Մենք էլ, որ էստեղ ունենանք Քրիստոսի մոնումենտալ արձանը, որը կառուցվելու է պարոն Ծառուկյանի հովանավորությամբ, շատ լավ կլինի։ Այնպես որ, ողջունում և իմ օրհնանքն եմ տալիս այս նախաձեռնությանը։