loading

Տեր Նարեկ քահանա Թադևոսյան

Արևիկ, Ազատան, Լանջիկ և Ձիթյանքով գյուղերի ժողովրդապետ, հոգևոր հովիվ

Գագիկ Ծառուկյանը մեծ բարեգործ է և բազմիցս է դա ապացուցել գործով։ Կարծում եմ՝ ցանկացած հայ մարդ պետք է հպարտություն ապրի՝ իր երկրի տարածքում մեր տեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման կապակցությամբ։ Հետագայում, համոզված եմ, որ այստեղ ենթակառուցվածքներ են լինելու՝ ռեստորաններ, սրճարաններ և այլն, մարդկանց հանգիստը արժանավայել կազմակերպելու համար։ Մի խոսքով՝ սա հայրենիքը շենացնող կառույց է լինելու ու նաև արտասահմանցի զբոսաշրջիկների այցելության համար խթանիչ գործոն է հանդիսանալու։ Իհարկե, սա առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկրի, մեր ազգի համար։ Մենք որպես՝ քրիստոնեությունը առաջինը ընդունած ազգ, պարտավոր ենք ունենալ Հիսուս Քրիստոսի արձանը։ Ես հիշում եմ, երբ Հռոմի պապը ժամանեց Հայաստան, ասեց, որ իր համար առանձնակի մեծ կարևորություն ունի առաջին քրիստոնյա երկրի այցելությունը։ Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի բարեգործական նախաձեռնության վերաբերյալ միայն դրական կարծիք ունեմ։ Այլ կերպ լինել չի կարող։
Ես օրհնում և ողջունում եմ Գագիկ  Ծառուկյանի՝ հայրենիքը շենացնող այս նախաձեռնությունը։ Ի շնորհիվ նրա ջանքեր՝ մենք Քրիստոսին վիզուալ տեսնելու հնարավորություն ենք ստանալու։ Նա գործի մարդ է՝ ինչ ասում, անում է։ Մենք տեսել ենք, թե ինչպես է պարոն Ծառուկյանը բազմաթիվ եկեղեցիներ կառուցել։ Մշտապես գտնվել է տեղում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, մշտապես ժպիտը դեմքին, միշտ ուրախ։ Որովհետև բարի գործ է կատարում, որովհետև մեծ հայրենասեր է։ Իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրմանը, իրենք ուղղակի սխալ պատկերացում ունեն քրիստոնեական հավատքի մասին։ Արձանը պաշտամունքի առարկա չի դառնալու, ինչպես իրենք են կարծում։ Մենք մեր եկեղեցում ունենք սրբապատկերներ, բայց դրանց մեջ բոլորովին այլ իմաստ ենք տեսնում։ Այնպես որ, անչափ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին։