loading
Ես եմ ճանապարհը

և ճշմարտությունը
և կյանքը...

- Հովհաննես 14.6

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ստեղծման նպատակը

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային համերաշխության, միասնականության, տուրիզմի զարգացման, տնտեսությանը նոր զարկ տալու և Հայաստանն աշխարհին նորովի ներկայացնելու գաղափարը:

Ստեղծման պատմություն

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ստեղծման գործընթաց

  • 77․7
    Մետր բարձրություն
  • 1700
    Աստիճաններ
  • 33
    Ոլորաններ
2022 թ. հունվարի 14-ին բարերար Գագիկ Ծառուկյանն ազդարարել է բացառիկ մեգանախագծի մեկնարկի մասին

Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում պետք է վեր հառնի Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանը:

Ներկայացվել է 300 աշխատանք
Ներկայացվել է 300 աշխատանք

Մրցութային առաջին փուլում ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Ռուսաստանից, Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Սիրիայից ու Լիբանանից ներկայացվել է Հիսուս Քրիստոսի արձանի ավելի քան 300 նախագիծ:

Մրցույթի մասին
Հաղթող է ճանաչվել Արմեն Սամվելյանը
Հաղթող է ճանաչվել Արմեն Սամվելյանը

2022 թվականի ապրիլի 28-ից մայիսի 5-ը 12 նախագիծ դրվում է կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության և «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի հաղթող է ճանաչվում Արմեն Սամվելյանը:

Մրցույթի մասին

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ

Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ծառուկյան ընտանիքն իր բարեգործական գործունեությունը սկսել է դեռևս 90-ական թվականների վերջից:

Ներդրողի պատմություն
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ

Եկեղեցաշինություն

Ծառուկյան ընտանիքի համար առանձնահատուկ կարևորություն ունի եկեղեցաշինությունը: Արդեն իսկ 7 եկեղեցի է կառուցվել Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությամբ: Վերականգնվել ու վերանորոգվել են 20-ից ավելի եկեղեցիներ, հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքամայր Երևանում տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր:

Իմանալ ավելին
Եկեղեցաշինություն

Կարծիքներ

Արա Գևորգյան
Արա Գևորգյան
Հայաստանի վաստակավոր արտիստ, երաժիշտ, երգահան

Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում էլ կլինի Հիսուս Քրիստոսի արձանը, քանի որ ամեն առավոտյան բոլորս արթնանալիս արտասանում ենք օրհնյալ տեր մեր Հիսուս Քրիստոս բառերը: Արձանի կառուցումը նաև բարոյահոգեբանական առումով մեծ դերակատարում է ունենալու:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Շիրակի թեմի առաջնորդ

Եթե Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանը կառուցվի այնպես, որ դիմանա 100 տարի եւ ավելի, անշուշտ, կհամարվի լուրջ պատմամշակութային կոթող։ Մի առիթով ես արդեն ասել եմ, որ անկախ մեր հայացքների տարբերությանը ես օրհնում եմ պարոն Ծառուկյանի բարեգործական նախաձեռնությունները։ Հայ-առաքելական եկեղեցին հետագայում էլ պատրաստ է համագործակցել պարոն Ծառուկյանի հետ իր համաձայնության դեպքում:

Զուրաբ Պոլոլիկաշվիլի
Զուրաբ Պոլոլիկաշվիլի
ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղար

Սա ուղղակի հրաշալի գաղափար է: Շատ գեղեցիկ, ինքնատիպ և ընդհանրապես տարածաշրջանում շատ նորարարական գաղափար է և վստահ եմ, որ այն մեծապես նպաստելու է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Վստահ եմ, որ 3 տարի անց այս գեղեցիկ համալիրի բացման արարողությանը մենք նույնպես ներկա կլինենք: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, նա մեծ գործեր է անում իր երկրի ու ժողովրդի համար:

Համլետ Գևորգյան
Համլետ Գևորգյան
ՀՀ վաստակավոր արտիստ

Կարծում եմ՝ սա այնպիսի վեհ գաղափար է, որին մասնակից դառնալու և թեկուզ մեկ քար դնելու ցանկություն կունենան բոլորը: Եղել եմ Լիբանանում ու շատ վեհ զգացողություն եմ ստացել Հիսուս Քրիստոսի արձանին այցելելիս: Աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գալիս էին տեսնելու այդ հրաշալիքը: Վստահ եմ, որ Հայաստանում կառուցվելիք Հիսուս Քրիստոսի արձանը ևս դառնալու է մեր երկրի այցեքարտերից մեկը:

Հասմիկ Լեյլոյան
Հասմիկ Լեյլոյան
Հայաստանի ժողովրդական արտիստ, քանոնահարուհի

Հիանալի գաղափար է, և ամբողջ աշխարհին պետք է տեղեկացվի, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք: Մտահաղացումը շատ լավն է, և ես կարծում եմ, որ այն կդառնա նոր ուխտատեղի քրիստոնեական գաղափարներից ու վեհ արժեքներից հեռացած մարդկանց համար, դարձի կբերի մոլորյալներին:

Արթուր Աբրահամ
Արթուր Աբրահամ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն

Անչափ ուրախ եմ, որ մեր երկրում՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում, կանգնեցվելու է Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը: Կարծում եմ անգամ, որ սա ուշացած նախաձեռնություն է: Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք:

Մհեր Մեսրոպյան
Մհեր Մեսրոպյան
Հայաստանի վաստակավոր արտիստ

Սրտանց ողջունում եմ այս գաղափարը, որպես քրիստոնյա ազգ, ցավոք, մենք հեռացել ենք Աստծուց և որպես Հայ առաքելական եկեղեցու զավակ՝ ես միանշանակ ողջունում եմ այս գաղափարը:

Ներսիկ Իսպիրյան
Ներսիկ Իսպիրյան
Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան

Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը շատ կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Վստահ եմ, որ աշխարհի տարբեր անկյուններից զբոսաշրջիկներ են ժամանելու Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրին, մշակույթին ու այցելելու Հիսուս Քրիստոսի արձանին: Այդ ամբողջ եկամուտն ուղղվելու է պետական բյուջե, որն էլ ծառայելու է երկրի զարգացմանը:

Նունե Եսայան
Նունե Եսայան
Հայաստանի վաստակավոր արտիստ

Ես, լինելով հայ քրիստոնյա, իհարկե կողմ եմ այս աստվածահաճո նախաձեռնությանը: Հաջողություն եմ մաղթում այս նախագծին,Աստծո կամքով թող այն ի կատար ածվի: Բեյրութում միշտ այցելում եմ Հիսուս Քրիստոսի, գիտեք՝ այդ վայրերն այցելելիս մի պահ լռում ես, սթափվում, ուզում ես հասկանալ քո անցյալը: Մենք միշտ պետք է հիշենք որտեղի՞ց ենք գալիս, ո՞վ ենք մենք և չմոռանանք, որ հենց մենք ենք առաջին քրիստոնյա ազգը: 
 

Տեր Նարեկ քահանա Թադևոսյան
Տեր Նարեկ քահանա Թադևոսյան
Արևիկ, Ազատան, Լանջիկ և Ձիթյանքով գյուղերի ժողովրդապետ, հոգևոր հովիվ

Գագիկ Ծառուկյանը մեծ բարեգործ է և բազմիցս է դա ապացուցել գործով։ Կարծում եմ՝ ցանկացած հայ մարդ պետք է հպարտություն ապրի՝ իր երկրի տարածքում մեր տեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման կապակցությամբ։ Հետագայում, համոզված եմ, որ այստեղ ենթակառուցվածքներ են լինելու՝ ռեստորաններ, սրճարաններ և այլն, մարդկանց հանգիստը արժանավայել կազմակերպելու համար։ Մի խոսքով՝ սա հայրենիքը շենացնող կառույց է լինելու ու նաև արտասահմանցի զբոսաշրջիկների այցելության համար խթանիչ գործոն է հանդիսանալու։ Իհարկե, սա առանձնահատուկ կարևորություն ունի մեր երկրի, մեր ազգի համար։ Մենք որպես՝ քրիստոնեությունը առաջինը ընդունած ազգ, պարտավոր ենք ունենալ Հիսուս Քրիստոսի արձանը։ Ես հիշում եմ, երբ Հռոմի պապը ժամանեց Հայաստան, ասեց, որ իր համար առանձնակի մեծ կարևորություն ունի առաջին քրիստոնյա երկրի այցելությունը։ Այնպես որ, Գագիկ Ծառուկյանի բարեգործական նախաձեռնության վերաբերյալ միայն դրական կարծիք ունեմ։ Այլ կերպ լինել չի կարող։
Ես օրհնում և ողջունում եմ Գագիկ  Ծառուկյանի՝ հայրենիքը շենացնող այս նախաձեռնությունը։ Ի շնորհիվ նրա ջանքեր՝ մենք Քրիստոսին վիզուալ տեսնելու հնարավորություն ենք ստանալու։ Նա գործի մարդ է՝ ինչ ասում, անում է։ Մենք տեսել ենք, թե ինչպես է պարոն Ծառուկյանը բազմաթիվ եկեղեցիներ կառուցել։ Մշտապես գտնվել է տեղում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, մշտապես ժպիտը դեմքին, միշտ ուրախ։ Որովհետև բարի գործ է կատարում, որովհետև մեծ հայրենասեր է։ Իսկ այն մարդիկ, ովքեր դեմ են Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրմանը, իրենք ուղղակի սխալ պատկերացում ունեն քրիստոնեական հավատքի մասին։ Արձանը պաշտամունքի առարկա չի դառնալու, ինչպես իրենք են կարծում։ Մենք մեր եկեղեցում ունենք սրբապատկերներ, բայց դրանց մեջ բոլորովին այլ իմաստ ենք տեսնում։ Այնպես որ, անչափ շնորհակալ ենք պարոն Ծառուկյանին։

Ջուլիետա Ստեփանյան
Ջուլիետա Ստեփանյան
Հայաստանի վաստակավոր արտիստ

Առաջին անգամ Ռիո Դե Ժանեյրոյում եմ տեսել Հիսուս Քրիստոսի արձանը և հիացած եմ, սակայն կարծում եմ, որ հենց առաջինը պետք է Հայաստանում տեղադրված լիներ՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն:

Ռուզան Ավետիքյան
Ռուզան Ավետիքյան
Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, երգչուհի

Հիանալի գաղափար է և կարծում եմ սա կլինի այն քայլերից մեկը, որը բոլորիս ավելի միասնական ու համերաշխ կդարձնի: Սրանով ամբողջ աշխարհի հայացքը կսևեռվի դեպի Հայաստան:

Վահան Քերոբյան
Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար

Սա շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում: ՀՀ կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն ինչքան հնարավոր է արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա:

Տեր Միքայել Դոմբուրյան
Տեր Միքայել Դոմբուրյան
Ազատան և Ձիթյանքով համայնքների հոգևոր հովիվ, փոխժողովրդապետ

Այս նախաձեռնությունը օգնելու է մեզ, որ մենք վերադառնանք մեր քրիստոնեական հավատքին։ Սա մեզ և մեր ժողովրդին կհիշեցնի, որ մենք պետք է դառնանք Քրիստոսի ճշմարտության ճանապարհը, որ ինքը եկավ և մեզ համար իրեն զոհեց։ Քրիստոսի մոնումենտալ արձանը այդ ամենի հիշեցման միջոց է դառնալու։ Ճիշտ այնպես, ինչպես սրբապատկերներն են, երբ դնում ենք տանը՝ չենք համբուրում, չենք խոնարհվում: Այդպես էլ արձանն է լինելու։ Այն մեզ օգնելու է, որպեսզի ավելի խորանանք ճշմարտության մեջ։ Շատ աղվոր նախաձեռնություն է։ Քրիստոսի ներկայությունը մեր և աշխարհի այլ ժողովուրդներին ցուցադրելու հնարավորություն է ստեղծվելու։ Ինչպե՞ս կարելի է այս ամենին ընդդիմանալ։ Շատ ողջունելի է։ Ես ինքս լիբանանահայ եմ, տեսեք, Բեյրութում կա տեղադրված Մայր Աստվածածնի մեծ արձանը։ Այն բարձունքի վրա է գտնվում և աշխարհի բոլոր երկրներից մարդիկ գալիս են այնտեղ, աղոթքներ են մատուցում։ Կան մեծ թվով զբոսաշրջիկներ։ Ուխտի հատուկ օր կա, այն նշվում է մայիսի 1-ին։ Մարդիկ քայլելով գալիս, կտրում են 10-20 կմ, մինչև որ հասնում են ուխտատեղի։ Մենք էլ, որ էստեղ ունենանք Քրիստոսի մոնումենտալ արձանը, որը կառուցվելու է պարոն Ծառուկյանի հովանավորությամբ, շատ լավ կլինի։ Այնպես որ, ողջունում և իմ օրհնանքն եմ տալիս այս նախաձեռնությանը։

Ջուլիետա Բաբայան
Ջուլիետա Բաբայան
Հայաստանի վաստակավոր արտիստ

Երբ Փարիզում կառուցել է Էյֆելյան աշտարակը, մարդիկ են եղել, որոնք դեմ են արտահայտվել, իսկ այսօր այն դարձել է Փարիզի խորհրդանիշը ու չկա մի մարդ, որը գնա Փարիզ ու չայցելի Էյֆելյան աշտարակ: Ես ողջունում եմ Հայաստանում Քրիստոսի արձանը կառուցելու գաղափարը, վստահ եմ, որ կարճ ժամանակ անց այն դառնալու է Հայաստանի կարևորագույն այցեքարտերից մեկը:

Դեպի հուշարձան