Ռուբեն Հովհաննիսյանը հուշարձանային համալիր կառուցելու առաջարկով է հանդես եկել։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությանը, որով հանդես է եկել Գագիկ Ծառուկյանը, արձագանքել են ոչ միայն բազմաթիվ ճարտարապետներ, նախագծողներ ու քանդակագործներ, այլև մշակութային գործիչներ, մտավորականներ, որոնք տարբեր գաղափարներ են առաջարկել, թե քրիստոնեությունն առաջին ընդունած երկիրը ինչպիսի հուշարձան պետք է ունենա։
Այսպիսի գաղափար ու նախագիծ է ներկայացրել նաև մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։
«Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբման և միաբանության ծրագիր է»,- Հայաստանում Փրկչի արձանը կառուցելու վերաբերյալ իր կարծիքն է հայտնել մտավորականը։
Նա հուշարձանային համալիր կառուցելու առաջարկով է հանդես եկել։