Հայտեր են ստացվել աշխարհի տարբեր երկրներից, ընդ որում՝ բավականին մեծ թվով, ուստիեւ խորհուրդը կկայացնի փուլային որոշում։
Փետրվարի 20-ին ավարտվել է Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին ներկայացված հայտերի ընդունումը։ Հայտերն ամփոփելու համար կազմվել է խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ինչպես նաև խորհրդակցական ձայնի իրավունքով Մայր Աթոռ Ս. Էջմիածնից ներկայացուցիչ։
Գաղափարին միացել են անվանի հայեր, սփյուռքահայեր։ Հայտեր են ստացվել աշխարհի տարբեր երկրներից, ընդ որում՝ բավականին մեծ թվով, ուստիեւ խորհուրդը կկայացնի փուլային որոշում։ Երկու շաբաթ անց հայտնի կլինեն հաջորդ փուլ անցած մասնակիցների անունները։