loading
09/07/2022
Հատիսի գագաթին տրվեց Հայաստանի պատմության ամենամեծ շինարարական նախագծի մեկնարկը

Հատիսի գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։

Նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանը նշում է, որ այս պատմական օրվանից մի քանի տարի անց Հայաստանում վեր կհառնի Փրկչի արձանը՝ որպես միաբանության, համախմբման, որպես հույսի և լույսի խորհրդանիշ:

Հիսուսին հնարավոր կլինի մոտենալ ճոպանուղով, Հայաստանի որ անկյունից նայես՝ կերևա, խոստանում է Գագիկ Ծառուկյանը:

33 մետրանոց արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա ու այդ ամենը կտեղադրվի Հատիս լեռան բարձունքին։ Աշխարհի ավելի քան 20 երկրներում փրկչի արձան կա, Հայաստանինը «մեգա -Հիսուս» է, ազդարարում է նախաձեռնության հեղինակը: