loading
10/05/2022
Հայտնի է Փրկչի մոնումենտալ արձան-համալիրի լավագույն հեղինակը

Այս նախագիծը համախմբել էր բարձրակարգ մասնագետների՝ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։

Ամփոփվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի նախաձեռնության մրցութային փուլը: Ներկայացված 300-ից ավելի աշխատանքներից 7 օրվա ընթացքում ընտրվել են 12 լավագույնները, ապա, հանրային քվեարկության և Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի ընտրության արդյունքների համադրմամբ, հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանն՝ իր նախագծով։

Մրցութային հանձնախմբի անդամներն, ամփոփելով աշխատանքի արդյունքները, նշում են՝ այս նախագիծը համախմբել էր բարձրակարգ մասնագետների՝ Հայաստանից, Արցախից ու սփյուռքից։ Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի ստեղծման հիմքում դրել էր ներհայկական համերաշխության գաղափարը։ Հայաստանը պետք է կարողանա նորովի ներկայանալ աշխարհին՝ իր հին մշակույթով, գրականությամբ, պատմությամբ։